Ալիևը՝ Ուկրաինային. «Երբեք մի՛ հաշտվեք օկուպացիայի հետ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին վերահաստատել է, որ Բաքուն աջակցում է Ուկրաինային իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործընթացում:
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցերին պատասխանելիս Ալիևը նշել է, որ որևէ պետության սահմանները չեն կարող փոփոխվել ուժի կիրառմամբ կամ առանց ժողովրդի համաձայնության։
«Ես կրկնում եմ նույն խորհուրդը. երբեք մի՛ հաշտվեք օկուպացիայի հետ։ Ուկրաինան հենց դա է անում։ Նա չի հաշտվում օկուպացիայի հետ, թեև վերջին տարում շատ բարդ պահեր են եղել, և եղել է ճնշում՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, այն էլ՝ օկուպացիայի փաստացի ձևակերպման պայմանով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է սեփական փորձի վրա, իսկ պաշտոնական Բաքուն պատրաստ է շարունակել հնարավոր աջակցությունը ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...