«ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգ է ստացել ու «կարել» է». Թևանյան
ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգը ստացել է ու «կարել» է։ Այս մասին գրված է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի ուղերձում՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
«Սիրելի՛ հայրենակիցներ, Նիկոլական քստմնելի ու անբարոյական, ապօրինի հրահանգով կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Այսինքն՝ մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է։ Ըստ ամենայնի, դա արվում է իմ դեմ շինծու գործի շրջանակում։ ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգը ստացել է ու «կարել» է։ Հիմա անցել է ակնհայտ ահաբեկչության և կարմիր գծերը հատող ապօրինի գործողությունների։
Նիկոլի մեթոդներով կալանավորեցին Գագիկ Ծառուկյանին։ Հիմա անցան նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին։ Օրեր առաջ խուզարկել էին «Մայր Հայաստան» վարչության մեկ այլ անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը։ Եթե այս ապօրինությունների ու բռնաճնշումների դեմը միասնական ջանքերով չառնենք, ապա վաղը Հայաստանի քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ ազատության մեջ չի լինելու։ Թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է իր աթոռը պահելու դիմաց՝ Հայաստանի հաշվին զիջումների գնալ։ Դրա համար էլ ամայացնում է քաղաքական դաշտն ու կալանավորում ընդդիմախոսներին։ Ի դեպ, իր բրիֆինգում զիջումների անոնսն արդեն տվեց՝ նախապես իր զիջումների գլխավոր պատասխանատու նշանակելով, իբր, իրեն ձայն տված ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը։ Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է։
Սիրելի՛ ժողովուրդ, Այս ամենը հարձակում չէ առանձին վերցրած մեկ կուսակցության կամ անձանց դեմ։ Սա հարձակում է հայկական պետականության, մեր արժեքների ու բոլորիս դեմ։ Անդրանիկ Թևանյան «Երևան-Կենտրոն» ՔԿՀ»,- գրված է ուղերձում։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...