Լինդսի Գրեմի մահից հետո Նեթանյահուն պատրաստվում է մեկնել ԱՄՆ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիտարկում է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու հնարավորությունը։ Այդ մասին, հղում անելով կառավարության ղեկավարի գրասենյակի աղբյուրին, հայտնում է The Times of Israel-ը։
Հրաժեշտի արարողության ամսաթիվն ու ժամը առայժմ պաշտոնապես չեն հայտարարվել։ Պարբերականի տվյալներով, Նեթանյահուի գրասենյակը միաժամանակ շարունակում է Սպիտակ տան հետ համաձայնեցնել վարչապետի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպումը Վաշինգտոնում, որը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին։ Ավելի վաղ՝ կիրակի, հուլիսի 12-ին, հայտնի դարձավ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի հանկարծակի մահվան մասին։ Ամերիկյան ԶԼՄ-ների կարծիքով, նրա մահվան պատճառը կարող էր լինել սրտի կաթվածը։
Իսրայելի վարչապետը, ցավակցություն հայտնելով ամերիկացի քաղաքական գործչի մահվան կապակցությամբ, նշել է, որ սենատորը իր կյանքը նվիրել է ԱՄՆ-ի պաշտպանությանը, ամերիկա-իսրայելական դաշինքի ամրապնդմանը և «ազատ աշխարհի» աջակցությանը։ «Իսրայելը կորցրել է իր ամենամեծ բարեկամներից մեկին։ Ամերիկան կորցրել է մեծ հայրենասերի։ Ես կորցրել եմ թանկ ընկերոջ», — հայտարարել է Նեթանյահուն։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...