Ուկրաինայի ՀՕՊ-ը չի դիմակայել բալիստիկ հրթիռներին․ Զելենսկին նոր կոչ է արել դաշնակիցներին
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը չի կարող հետ մղել ռուսական բալիստիկ հրթիռների հարվածները, ուստի երկիրը դարձյալ օգնություն է խնդրել Արևմուտքից, ինչի մասին հայտնում է ura.ru-ն։
Գիշերվա ընթացքում Կիևի ուղղությամբ արձակված վեց հրթիռներից ոչ մեկը չի հաջողվել խոցել, ինչի մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա իր telegram-ալիքում գրել է, որ գործընկերներից ակնկալում է ՆԱՏՕ-ի նիստի ժամանակ համաձայնեցված աջակցության փաթեթների վերաբերյալ խոստումների կատարումը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու համար։
Զելենսկին ընդգծել է «Patriot» համակարգերի լիցենզիաներին առնչվող պայմանավորվածությունների իրագործման գործընթացի արագացման անհրաժեշտությունը։ 2026 թվականի հուլիսի 11-ի գիշերը հարվածներ են հասցվել Կիևի և Օդեսայի մարզի ռազմական օբյեկտներին։ Ուկրաինայի մայրաքաղաքում հարձակման են ենթարկվել այն ձեռնարկությունները, որոնք մասնակցում են միջին և մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի արտադրությանն ու պահեստավորմանը, իսկ երկրի հարավային մասում՝ նավահանգստային ենթակառուցվածքներին պատկանող օբյեկտները։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակն արդեն լավ է. Իվետա Տոնոյան
NEWS.am–ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...