Թեհրանը փակել է բանակցությունների դուռը Վաշինգտոնի առաջ
Իրանը մտադիր չէ որևէ կապ հաստատել ամերիկյան կողմի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել իր մոտեցումները, հաղորդում է Fars-ը։
Թեհրանը չի պլանավորում կոնտակտներ ունենալ ամերիկյան կողմի հետ, մինչև նա չփոխի իր մոտեցումները։ Հղում անելով սեփական աղբյուրներին՝ հրապարակման մեջ նշվում է. «Իրանը բանակցություններ չի խնդրել ԱՄՆ-ից, ոչ մի բանակցություն չի լինի, քանի դեռ ԱՄՆ-ն հետ չի կանգնել իր դիրքերից»։ Գործակալությունը չի հստակեցնում, թե հատկապես ինչ է ակնկալում իսլամական հանրապետությունը Վաշինգտոնից։
Ինչպես պնդում է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, ԱՄՆ-ն Իրանից պահանջում է Հորմուզի նեղուցը ճանաչել բաց և խոստանալ հարվածներ չհասցնել կոմերցիոն նավերին։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին հուշագիր, որը ենթադրում է ռազմական հակամարտության ավարտ։ Այդուհանդերձ, հուլիսի 8-ի գիշերը Միացյալ Նահանգները վերսկսել է հրետակոծությունները։
Ըստ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դա հանդիսացել է արձագանք Հորմուզի նեղուցում կոմերցիոն նավերի դեմ Իրանի գործողություններին։ Նա սպառնացել է մեծացնել հարվածների հզորությունը, եթե նման իրավիճակը կրկնվի։ Իսլամական հանրապետությունն ի պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներին։ Երկրի ԱԳՆ-ն Վաշինգտոնի ագրեսիան անվանել է ձեռք բերված պայմանավորվածությունների լուրջ խախտում։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակն արդեն լավ է. Իվետա Տոնոյան
NEWS.am–ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...