Ֆոն դեր Լեյենը Էրդողանի նվերը կփոխանցի թանգարանին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ստացած նվերը կփոխանցի Բրյուսելի ռազմական թանգարանին։ Խոսքը մարտական ատրճանակի մասին է, որը Բելգիայի մայրաքաղաք հասնելուն պես նախապես կենթարկվի հատուկ տեխնիկական ձևափոխման՝ կրակելու հնարավորությունից զրկելու և այն անվնաս դարձնելու նպատակով։
Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի ղեկավարը մասնակից երկրների առաջնորդներին նվիրել է 9 մմ տրամաչափի «Գյումյուշայ» տեսակի անվանական ռեվոլվերներ, որոնք հանդիսանում են ամերիկյան հայտնի «Կոլտ Փայթոն» զինատեսակի թուրքական պատճենները։ Տուփերում ներառված են եղել նաև համապատասխան փամփուշտներ։ Չնայած թուրքական կողմը տրամադրել է զենքի արտահանման պաշտոնական թույլտվություն, եվրոպական պետություններում մարտական զենքի ներկրման և տնօրինման խիստ օրենսդրությունը բարդություններ է առաջացրել բազմաթիվ պաշտոնյաների համար։
Հավելենք՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նվերը թողել է Թուրքիայում՝ տեղում ապամոնտաժելու և միայն անվտանգ դարձնելուց հետո երկիր ներկրելու պայմանով։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...