Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը
Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել էր Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք։ Նա վնաս էր հասցրել վեց դամբարանի և աղբյուրի, գրում է Ermenihaber-ը:
Վանդալիզմի դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գերեզմանների վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում՝ որպես կասկածյալ է ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա կալանավորվել է 48 ժամը չլրացած՝ 2026-ի հուլիսի 9-ին։
Հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալը նախ 2026-ի հուլիսի 10-ին բերման է ենթարկվել Ստամբուլի գլխավոր դատախազություն, ապա կալանքի միջնորդությամբ վերջինիս ուղարկել են դատարան։ Այս պահին ընթանում են աշխատանքներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...