Հայաստան-Ադրբեջան սահմանազատման աշխատանքները կշարունակվեն․ Բայրամովը խոսել է հաջորդ փուլերի մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանազատման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է APA-ն։
Բայրամովի խոսքով՝ սահմանազատման գործընթացի համար ստեղծված հանձնաժողովները կանոնավոր աշխատանք են իրականացնում, և արդեն իսկ կան առաջին արդյունքները։
«Մենք արդեն ականատես ենք եղել այս աշխատանքի առաջին դրական արդյունքներին․ պետական սահմանի շուրջ 13 կիլոմետր հատված սահմանազատվել է»,- նշել է նա։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ կողմերի միջև որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել, և սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Նրա խոսքով՝ գործընթացի շրջանակում կքննարկվեն նաև էքսկլավային գյուղերի հարցերը։
Բայրամովը հավելել է նաև, որ ադրբեջանական կողմն արդեն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...