19:00 Լուրերը մեկ տողով. Գայլերի հարձակում, նոր հայտարարություններ, դատարանների թեժ զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Գորիսի Քարահունջ գյուղում գայլերի հարձակման հետևանքով վեց մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։
• Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է եկամուտների հայտարարագրման համակարգով ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին թափանցիկ նվիրատվությունների նոր մեխանիզմի ներդրումը։
• ՆԳՆ-ն հերքել է տեղեկությունը, թե Գագիկ Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ժամանակ փրկարար է տուժել՝ նշելով, որ միայն քաղաքապետարանի աշխատակիցը թեթև վնասվածք է ստացել։
• Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարությամբ աջակցություն է հայտնել կալանավորված Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։
• Սամվել Կարապետյանի գործով մեղադրողը դատարանից պահանջել է ևս երեք ամսով երկարաձգել նրա տնային կալանքը՝ վկաների չհարցաքննվելու և հնարավոր ռիսկերի հիմքով։
• Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը պահանջել է փոխել խափանման միջոցը՝ պնդելով, որ երկարատև տնային կալանքը կորցրել է իր իրավական հիմնավորումը։
• Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ է արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները և հայտարարել, որ Թրամփից կխնդրի նպաստել իսրայելական զորքերի դուրսբերմանը։
• Ֆլորիդայում ուժի մեջ է մտել որոշումը, որով Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը պաշտոնապես անվանվել է նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի անունով։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Քաղաքական զարգացումներ, միջազգային լարվածություն, օդային միջադեպ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամուրջ՝ տեղում ծան...
18:00 Լուրերը մեկ տողով. Ռոսատոմի նոր առաջարկը Հայաստանին, ռազմական զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է կառուցել մեծ կամ միջին հզորության նոր ատ...
16:00 Լուրերը մեկ տողով. Սահմանափակումներ օդանավակայանում, աղմկահարույց քրեական գործեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ռոբերտ Քոչարյանին արգելել են լքել երկիրը. Հայաստանի երկրորդ նախա...
15:00 Լուրերը մեկ տողով. Արարատցեմենտի» վերագործարկում, Թրամփի աղմկահարույց հայտարարություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· «Արարատցեմենտ» գործարանը վերսկսել է աշխատանքը, և աշխատակիցներն արդեն...