Արգենտինայի հավաքականի երկրպագուն սպանվել է Եգիպտոսի նկատմամբ հաղթանակը տոնելու ժամանակ
Արգենտինայի հավաքականի երկրպագուն զոհվել է Եգիպտոսի ընտրանու նկատմամբ աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի հաղթանակից հետո տեղի ունեցած տոնակատարությունների ընթացքում։ Այս մասին հայտնում է La Nacion-ը։
Դեպքը տեղի է ունեցել Բուենոս Այրես նահանգի Կանյուելաս քաղաքում։ 46-ամյա Ֆրանկո Դեպաուլին, տեսնելով փողոցներում սկսված անկարգությունները, բացել է իր ավտոմեքենայի բեռնախցիկը և այնտեղից ինչ-որ բան վերցրել։ Այդ պահին նրան գլխին քարով հարվածել են։
Տղամարդուն հարազատները տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա մահացել է գանգուղեղային ծանր վնասվածքի հետևանքով։
Ոստիկանությունը պարզել է կասկածյալի ինքնությունը։ Նա 20-ամյա Իվան Նաուել Լեբրերոն է, որը նախկինում դատապարտված է եղել գողությունների համար։ Նրա նկատմամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։
Անկարգությունների հետևանքով տուժել են ևս երեք քաղաքացիական անձ և հինգ ոստիկան։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում 3:2 հաշվով հաղթել էր Եգիպտոսին։ Քառորդ եզրափակչում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հուլիսի 12-ին ԱՄՆ-ի Կանզաս Սիթի քաղաքում կմրցի Շվեյցարիայի հավաքականի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...