Գլենդելում առաջին անգամ ոստիկանապետ է դարձել հայազգի պաշտոնյա
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է հայազգի պաշտոնյա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ US Armenia հեռուստաընկերությունը հայտնում է, որ Ռոբերտ Ուիլյամը շուրջ 24 տարի ծառայել է Գլենդելի ոստիկանության համակարգում՝ անցնելով ծառայողական տարբեր աստիճաններ։
Նա նշանակվել է քաղաքի 21-րդ ոստիկանապետը։
Ուիլյամը նշել է, որ իր գլխավոր առաջնահերթությունները լինելու են քաղաքի անվտանգության ապահովումը և տարբեր համայնքների հետ համագործակցության խորացումը։
«Հպարտ եմ, որ դարձել եմ Գլենդելի առաջին հայազգի ոստիկանապետը։ Սակայն իմ նպատակը երբեք առաջինը լինելը չի եղել, այլ՝ քաղաքն անվտանգ պահելը»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ հայկական ինքնությունը կարևոր դեր է ունեցել իր կյանքում․ «Տանը միշտ հայերեն ենք խոսել»։
Ռոբերտ Ուիլյամը նաև ընդգծել է, որ իր նշանակումը կարող է օրինակ ծառայել երիտասարդների համար՝ ցույց տալով, որ նման ճանապարհը հնարավոր է բոլորի համար։
Գլենդելի ոստիկանությունը Լոս Անջելեսի շրջանի խոշորագույն իրավապահ կառույցներից է՝ ավելի քան 500 աշխատակիցներով։
Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեակ...
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգա...
16:00 Լուրերը մեկ տողով. Սահմանափակումներ օդանավակայանում, աղմկահարույց քրեական գործեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ռոբերտ Քոչարյանին արգելել են լքել երկիրը. Հայաստանի երկրորդ նախագահին «Զվա...
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրությու...