ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Վենեսուելային
Վենեսուելայում գրանցված երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ տրամադրելու ցանկացած տեսակի անհրաժեշտ աջակցություն։
Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ համապատասխան հանձնարարականներն արդեն տրված են բոլոր կառավարական գերատեսչություններին՝ անհապաղ արձագանքում ապահովելու նպատակով: Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները կաջակցի Վենեսուելայի ժողովրդին, և հավելել, որ ստացվող նախնական տեղեկությունները խորը մտահոգության տեղիք են տալիս:
Դրանից առաջ Վենեսուելայի տարածքում 39 վայրկյան ընդմիջումով արձանագրվել էին 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու ցնցումներ: Երկրի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելոյի տեղեկացմամբ՝ պետության ողջ տարածքում արձանագրվել են շենքերի, տների ու բնակելի այլ շինությունների փլուզումներ: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսն իր հերթին հայտնել է, որ ըստ նախնական տվյալների՝ աղետի հետևանքով կա 32 զոհ և ավելի քան 700 վիրավոր: Նա միևնույն ժամանակ նշել է, որ տուժածների քանակը հնարավոր է ավելանա։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ երկրում սահմանվել է արտակարգ դրություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...