Ովքե՞ր են առաջատարաները ԱԱ 2026-ում
Աշխարհի 2026 թվականի առաջնության 11-րդ խաղային օրը կայացել են հերթական հանդիպումները, որոնց շրջանակում Իսպանիան 4-0 հաշվով ջախջախել է Սաուդյան Արաբիային, Բելգիան և Իրանը խաղացել են 0-0, Ուրուգվայն ու Կաբո Վերդեն գրանցել են 2-2 հաշիվը, իսկ Եգիպտոսը 3-1 հաշվով կամային հաղթանակ է տոնել Նոր Զելանդիայի նկատմամբ։
Մրցաշարի ռմբարկուների ցուցակը ներկայումս գլխավորում են երեք ֆուտբոլիստներ՝ Արգենտինայի ընտրանու ավագ Լիոնել Մեսսին, Կանադայի հավաքականի հարձակվող Ջոնաթան Դևիդը և Գերմանիայի ազգային թիմի հարձակվող Դենիզ Ունդավը, որոնցից յուրաքանչյուրը խփել է 3 գոլ։ Երկուական գնդակ հեղինակած խաղացողները հանգրվանել են 4-ից 22-րդ հորիզոնականներում։
ԱԱ-2026-ի խմբային փուլի խաղերը նախատեսված են հունիսի 11-ից 27-ը, որտեղ թիմերը մրցելու են շրջանաձև համակարգով՝ անցկացնելով 3-ական հանդիպում։ Հաջորդ փուլ կանցնեն խմբերում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները և երրորդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն 8 թիմերը։ Մրցաշարի ընթացքում ընդհանուր առմամբ խաղարկվելու է 104 հանդիպում, ինչն աշխարհի առաջնությունների պատմության համար ռեկորդային ցուցանիշ է։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի հավաքականը Լոս Անջելեսին շնորհակալական նամակ է թողել
Իրանի հավաքականը Բելգիայի հետ հանդիպումն ավարտել է ոչ-ոքի արդյունքով։ 5316872404250335715.jpg 69.21 KB Դրանից հետո թիմը...
Դավիթ Չալոյանը դարձել է Եվրոպայի Գրան Պրիի մեդալակիր
Չեխիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի Գրան Պրիում 90 կգ-ից ավելի քաշային կարգում հանդես եկող Դավիթ Չալոյանը նվաճել է ար...
Լամին Յամալը դժգոհ է լրագրողների աշխատանքից ԱԱ-2026-ում
Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի մեկնարկային տուրում Կաբո-Վերդեի հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիից (0:0) հետո...
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը ժամանել է Կոսովո, որտեղ կմասնակցի 2026 թվականի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը ժամանել է Կոսովո, որտեղ կմասնակցի 2026 թվականի Եվրոպայի փոքր երկրների առա...