Նոր մանրամասներ՝ Արգիճի գետում ջրահեղձ եղած 17-ամյա պատանուց
Երեկ Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճ գետում ջրահեղձ եղած 17-ամյա Աշոտը Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի սան է եղել։ Դպրոցի տնօրենը՝ Արմինե Ղումաշյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նրան բնութագրել է որպես կշռադատված, համեստ և օրինակելի պատանի։
«Շատ կշռադատված, համեստ ու օրինակելի պատանի էր։ Ուղղակի չեմ պատկերացնում՝ ինչպես նկարագրեմ նրան։ Շատ ափսոս էր, շատ ափսոս»,- նշել է տնօրենը։
Տնօրենի խոսքով՝ Աշոտը մինչև 9-րդ դասարան սովորել է դպրոցի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել է քոլեջում։
Ընտանիքում Աշոտը միջնեկ որդին էր։ Ավագ եղբայրը շուրջ մեկուկես տարի է, ինչ ծառայում է բանակում, իսկ կրտսեր եղբայրը այս տարի ավարտել է նախակրթարանը։ Ղումաշյանի խոսքով՝ Աշոտը մեծ հոգատարությամբ էր վերաբերվում փոքր եղբորը։ Վերջին օրերին, մինչև ուսումնական տարվա ավարտը, նա ամեն առավոտ ուղեկցում էր եղբորը նախակրթարան։
Նշենք, որ Արգիճ գետում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Աշոտ Ա.-ն իր 2 ընկերների հետ լողալիս է եղել։ Ընկերները կարողացել են դուրս գալ, իսկ նա ջրահեղձ է եղել։
Ավել վաղ հայտնել ենք, որ երեկ՝ հունիսի 21-ին է տեղի ունեցել ողբերգական դեպք. Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Օրրան հիմնադրամը՝ ջրահեղձ եղած 7-ամյա Նարեի մասին
Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին։ Այս մասին հայտնում են Օրրան...
Աշտարակի աղմկահարույց վթարից հետո նախարարի կարևոր զգուշացումը
Վթարի ենթարկված երեխաները մարմնական վնասվածքներ չեն ունեցել: Դեպքի վայրում բոլորն անմիջապես անցել են առաջնային բուժզննու...