Աշտարակի աղմկահարույց վթարից հետո նախարարի կարևոր զգուշացումը
Վթարի ենթարկված երեխաները մարմնական վնասվածքներ չեն ունեցել: Դեպքի վայրում բոլորն անմիջապես անցել են առաջնային բուժզննում, որից հետո որոշ երեխաներ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այնտեղ արդեն, իրականացված հետազոտությունների արդյունքում, որոշում է կայացվել մեկ երեխայի տեղափոխել Երևան՝ ավելի մասնագիտացված կենտրոնում լրացուցիչ հետազոտություններ անցնելու նպատակով»,- նշել է նա:
Անդրադառնալով նման դեպքերի կանխարգելմանը՝ նախարարը շեշտել է կազմակերպիչների և ուղևորների պատասխանատվությունը.
«Իհարկե, եթե կազմակերպվում է նման էքսկուրսիա, ապա պետք է ուշադրություն դարձվի, թե ով է տեղափոխողը, ինչպես են պահպանվել անվտանգության կանոնները, և այո՛, մենք պետք է սովորենք թե՛ մեքենայի մեջ և թե՛ նաև ավտոբուսում պահպանել անվտանգության տարրական կանոնները»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսը կողաշրջվել էր, վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Վարորդական իրավունքից զրկվածները կստանան երկրորդ հնարավորություն․ պայմաններ
ՆԳՆ-ից հայտնում են. «ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտ...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...