Զապորոժիեի ԱԷԿ-ում անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. սա արդեն 20-րդ դեպքն է պատերազմի ընթացքում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ հունիսի 20-ին Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը։ Գործակալության փոխանցմամբ՝ սա ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր արձանագրված արդեն 20-րդ նմանատիպ դեպքն է։
ՄԱԳԱՏԷ-ի առաքելության տվյալներով՝ կայանի միակ հասանելի արտաքին էլեկտրահաղորդման գծի՝ «Ֆերոսպլավնայա-1»-ի անջատման պատճառը եղել է ԱԷԿ-ի ներքին էլեկտրահաղորդման գծերում առաջացած խնդիրը։
Արտաքին սնուցման դադարեցումից անմիջապես հետո ավտոմատ կերպով գործարկվել են վթարային դիզելային գեներատորները։ Դրանք անհրաժեշտ են ռեակտորի ակտիվ գոտու սառեցումն ապահովելու և միջուկային անվտանգության մյուս կենսական համակարգերի անխափան աշխատանքը պահպանելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությունից...
Հայաստանում սպասվում են եղանակային փոփոխություններ և տեղումներ
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի տատանումներ։ Հանրապետության տարա...