Երևանում երթևեկությունը կաթվածահար վիճակում է․ փոխվել են ուղղությունները
Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով հարակից փողոցներում երթևեկությունը կաթվածահար վիճակում է։ Իսակովի պողոտայում քաղաքացիներն իջնում են ավտոբուսներից և ոտքով շարունակում ճանապարհը։
Հիշեցնենք, որ Կիևյան կամուրջը փակվել է երեկվանից և փակ կմնա ավելի քան երկու ամիս՝ մինչև օգոստոսի 29–ը։
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին առաջարկել է այլընտրանքային ուղեգծեր:
Բացի այդ, հունիսի 17-ից կամրջի հարակից ճանապարհահատվածներում կատարվել է երթևեկության ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես Հալաբյան և Քըրքորյան փողոցների խաչմերուկում, Հալաբյան փողոցով երթևեկելիս, նշված խաչմերուկում առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից կթույլատրվի աջ շրջադարձ, իսկ չորրորդից ուղիղ և հետադարձ, իսկ Քըրքորյան փողոցի կողմից առաջին երթևեկելի գոտուց աջ և ձախ շրջադարձ, երկրորդ և երրորդ գոտիներից դեպի ձախ, իսկ չորրորդ գոտուց` միայն հետադարձ:
Նշված խաչմերուկում Մարզահամերգային համալիրի հարթակից կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն: Նշված խաչմերուկում կիրականացվի նաև լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմի փոփոխություն` համապատասխանեցնելով երթևեկության կազմակերպման փոփոխությանը:
Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում նույնպես կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես Կիևյան փողոցի առաջին նրբանցքով դեպի նշված խաչմերուկ երթևեկող փոխադրամիջոցների վարորդներին կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով, իսկ Օրբելի փողոցի կողմից երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն աջ, իսկ երկրորդից` ուղիղ և ձախ ուղղություններով:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Վարորդական իրավունքից զրկվածները կստանան երկրորդ հնարավորություն․ պայմաններ
ՆԳՆ-ից հայտնում են. «ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտ...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...