12:00 Լուրերը մեկ տողով. Ընտրությունների չեղարկված արդյունքներ, բնակարանի խուզարկություն, Պենտագոնի գաղտնի պլաններ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կորոշի երկու ընտրատեղամասերում հնարավոր վերաքվեարկություն անցկացնելու հարցը:
• «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայտարարել է ընտրությունների ընթացքում իրենց նկատմամբ կիրառված ճնշումների և քվեները իրավական ճանապարհով պաշտպանելու մասին:
• ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում իրավապահները խուզարկություն են իրականացրել, ինչից հետո նա հրավիրվել է հարցաքննության։
• «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ԿԸՀ՝ նշելով, որ այս ընտրությունների վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականներն ավելի վատն են, քան 2021 թվականին:
• Քրեակատարողական ծառայությունը հերքել է մամուլի այն հրապարակումը, թե ընտրությունների գիշերը կալանավորներ են ծեծի ենթարկվել:
• Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքի ճանապարհներին եղանակային պայմանների պատճառով առաջացած խնդիրների մեծ մասն արդեն լուծված է։
• ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Սյունիքի մարզի վնասված ճանապարհահատվածների վերանորոգման ընթացիկ և առաջիկա ծրագրերը։
• Հարավային Կորեայի դատարանը երկրի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ռազմական դրություն մտցնելու նպատակով սադրանք կազմակերպելու համար:
• Միացյալ Նահանգները ծրագրում է զգալիորեն կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործողությունների համար տրամադրվող կործանիչների, ինքնաթիռների և նավերի քանակը:
Նմանատիպ հոդվածներ
18:00 Լուրերը մեկ տողով. Թեժ ընտրական զարգացումներ, աղմկահարույց ձերբակալություններ և կտրուկ սահմանափակումներ հայերի համար
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել՝ «Ուժեղ Հայաստան»...
14:00 Լուրերը մեկ տողով. ԱԹՍ-ների զանգվածային հարձակում, սոցիալական մեդիայի սահմանափակումներ և ընտրական թեժ զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ուկրաինայի ԱԹՍ-ների գիշերային զանգվածային հարձակումը Մերձմոսկվայի բնակելի...
20:00 Լուրերը մեկ տողով. Հաղթանակ ադրբեջանցու նկատմամբ, Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքը, կրակոցներ Էջմիածնում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստ...
10:00 Լուրերը մեկ տողով. Դավաճանության գործով նոր խուզարկություն, հետընտրական զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Հայաստանի վարչապետն այսօր գտնվում է մեկօրյա արձակուրդում, և նրան փոխարինու...