Թրամփը փոշմանե՞լ է Իրանին հարվածելու մտադրությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվել է այս գիշեր Իրանի դեմ ռազմական հարվածներ հասցնելու ծրագրից։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնեցրել են գործարքի հիմնական պայմանները, իսկ փաստաթղթի ստորագրման ժամկետներն ու վայրը կհայտարարվեն առաջիկայում։
Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ մինչև գործարքի վերջնական ավարտը։
«Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները ներկայացվել են Իրանի բարձրագույն ղեկավարությանը և ստացել են դրա հավանությունը, ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ այս երեկոյի համար նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները Իրանի դեմ:
Համաձայնագրի քննարկումներն ու վերջնական դրույթները համաձայնեցվել են ինչպես հայեցակարգային մակարդակում, այնպես էլ բոլոր առանցքային մանրամասներով՝ ներգրավված բոլոր կողմերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Թուրքիայի, Պակիստանի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների կողմից։
Ծովային շրջափակումը կմնա ամբողջությամբ ուժի մեջ և կշարունակվի այնքան ժամանակ, մինչև այս գործարքը վերջնականապես ավարտվի։
Ստորագրման ժամանակն ու վայրը կհայտարարվեն մոտ ժամանակներս,–նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը․ մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը. «Այս ժամերի ընթացքում մենք կենտրոնացած...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
ԱՄՆ-ն Փաշինյանի և Հայաստանի կողքին է խաղաղության գործում. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին. Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցու...