ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հարցը
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հունիսի 18-19-ի գագաթնաժողովի ընթացքում հնարավոր է պաշտոնապես սկսեն Ուկրաինայի ու Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների առաջին կլաստերի բացման գործընթացը։
Եվրամիության երկրների ղեկավարները կարող են հունիսի 18-19-ի գագաթնաժողովում պաշտոնապես գործարկել ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցելու բանակցությունների առաջին կլաստերի բացման գործընթացը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Եվրախորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտարարել է հանդիպման մասնակիցներին հղած հրավեր-նամակում։
«Ես սպասում եմ, որ մենք կկարողանանք ողջունել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններում ղեկավարների առաջին կլաստերի բացումը, որը կարևոր ուղենիշ կդառնա դեպի ԵՄ նրանց ճանապարհին», - ասվում է փաստաթղթում։
Կոշտայի խոսքով, այդ քայլը թույլ կտա «վերջ դնել երկարատև փակուղուն» երկու երկրների բանակցային գործընթացում և նոր խթան կստեղծի Եվրամիության ընդլայնման քաղաքականության համար։
ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել էին, որ ԵՄ-ի երկրներն սկսել են քննարկել Ուկրաինայի, Մոլդովայի և Բալկանների համար «երկրորդ կարգի անդամակցության» պարամետրերը, ինչը զգալիորեն կսահմանափակի նոր անդամների իրավունքները։
Կոշտայի խոսքով, Ուկրաինան կդառնա հանդիպման կենտրոնական թեմաներից մեկը։ Քննարկումներից առաջ Վոլոդիմիր Զելենսկին տեսակապով կդիմի ԵՄ-ի ղեկավարներին։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...