Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը քաղաքական ներողություն է խնդրել և հայտարարություն արել Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի մասին

Էդմոն Մարուքյանը տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հնարավոր համագործակցության վերաբերյալ խոսակցություններին և քաղաքական ներողություն խնդրել քաղաքացիներից։

«Բարև, ժողովուրդ ջան, վերջին 9 տարիներին 1000-ավոր մարդիկ փողոցներում տարբեր խնջույքների ժամանակ հանդիպումների ինձ կանգնեցրել են և ասել՝ մեզ մի բան ասա, դու Նիկոլին լավ ես ճանաչում, Սերժ ու Նիկոլը իրար հետ ե՞ն, թե՞ չէ։ Ես միշտ ասել եմ, որ ես չգիտեմ նման բան, ես կարծեմ, կոնսպիրացիայի ապուշ միտքը, ապուշությունը, և չունեմ նման ինֆորմացիա, էլի, անդադար չկա տենց բան։ Եվ ուզում եմ  բոլոր էս մարդկանցից ես քաղաքական ներողություն խնդրել այսօր, էսօր էդ օրն է։ 


Ինչո՞ւ, որովհետև անդադար ես կասկածները, կասկածները երեկ եկան կապիտալիզացրեց։ Ուրեմն, բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ամենաշատ նեղը գցած հարցը, էն էր, որ ինքը 3-րդ ժամկետը գնում Սերժ Սարգսյանի նման, որ ինքնադեմ եղել, ինքնաձևակերպել,դա մենք էլ ենք իրար հետա եղել, իրար հետ ենք ձևակերպել, և Սերժ Սարգսյանը գնում է 3-րդ ժամկետ, և չի կարելի,դա,դա Լուկաշենկոացումը,դա ադրբեջանացումը չի կարելի բան։ 


Երեկ Սերժ Սարգսյանին հարցրեցին։Ասեն՝ Նիկոլը 3-րդ ժամկետը գրում, նայեք ինչ է ասում։ Կողմից հնարված քարոզչական թեզեր, և չեմ կարծում, որ ինքն էլ է հիմա 3-րդ ժամկետ ընտրվում, որովհետև նախկին 2 ընտրությունները եղել են հենց հենց արտահերթ, այնպես որ 3-րդ ժամկետը խնդիր չկա։ Այսինքն՝ Նիկոլը 9 տարի է երկրի ղեկավարն է, 3-րդ ժամկետով, էն Սահմանադրությամբ, որով Սերժ Սարգսյանին ասում ենք՝ իրավունք չունես, գնում է 3-րդ ժամկետի, էդ հարցի հիմնավորումը ոչ մի ձևի չի կարողանում տա, ի՞նչ է ինքը արել, ու Սերժին ասում է՝ մի հատ դու էդ դատը դատերի ընթացքում, միատ դատարանեմ, էդ հարցը մի հատ տենց դզի, միատ սվաղի անցնենք, գնանք։ 


Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դեր ստանձնել, սա խայտառակություն է , ինքը անգամ չի խղճում են Արմեն Աշոտյանին, որ բանտարկված է, և բնականաբար, էս հարցը ոչ մեկ չի դնելու ԶԼՄ-ների մեջ, ԶԼՄ-ների  մեծ մասը ֆինանսավորում են իրա , իրա շրջանակների կողմից։ Եվ էդ հարցերը չեն դնելու, էս իրա սենց ընդդիմություն են խաղալու, անդադար, որ մի հատեղ 31 թվին Նիկոլը դառնա վարչապետ, հետո 36 թվին, մինչև ճիշտը չխոսանք, չբացահայտենք էս մարդկանց, մինչև Նիկոլի բանը իշխանությունը պահող դևերին, չգլխատես, գլխավոր դևին չես կարա գլխատես, էսա պետք է բոլորը հասկանան, էս մարդիկ կործանել են Բագրատ սրբազանի շարժումը, էս մարդիկ կործանել են նաև Սամվել Կարապետյանի շարժումը։


Հիմա որ ասեք խոսքի՝ Բագրատ սրբազանը մեղավոր, թե չլսել իրանց, ես իրան ասել եմ՝ չլսես իրանց։ Սամվել Կարապետյանն եմ ասել՝ չլսես իրանց, բայց մեկ է՝ իրանք լսել են իրան, իրենք լսել են։ Հիմա էլ, նայում ես, երջանիկ բան, ուրախ, օպոզիցիան, բարդվել ընտրությունը, ինչի՞ վրա ես ուրախանում, Սերժ Սարգսյան, էդ ի՞նչ ես ուրախացել։ Գիտե՞նք, որ մի հատ ֆրակցիա ստացել խորհրդարանում, խալքի փողերով, էդ սաղ գիտենք, էդ ինչի՞ վրա ես ուրախանում։ Ամբողջ քարոզարշավի ժամանակ Նիկոլն ասաց՝ Ռոբերտը նստելու , Սամվելը նստելու է, Գագոն նստելու , Սերժը նստելու է վերաբերյալ, ոչ մի բան չի ասել։ Թեե, իմացեք ով է իրա ադվակատը, տարածեք, լավ մն է»,- նշել է Էդմոն Մարուքյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250