Երեք ուժ 5 տարով կֆինանսավորվի պետբյուջեից. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ ընտրություններին 2% շեմը հաղթահարած կուսակցությունները (դաշինքները՝ 4%) ստանում են վերադարձվող ընտրագրավն ու պետական ֆինանսավորում մինչև հաջորդ ընտրությունները՝ յուրաքանչյուր քվեի համար տարեկան 1000 դրամ։
2 տոկոսը անցել, բայց մանդատ չեն ստացել Հայաստանի շնորհապետական, «Միասնության թեւեր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Առաջինը ստացել է 30 հազար 797 քվե կամ 2.11% և 5 տարի ստանալու է 30 մլն 797 հազար դրամ, երկրորդը՝ 33 հազար 618 քվե կամ 2.3% և 5 տարի՝ 33 մլն 618 հազար դրամ։
ԲՀԿ-ն հավաքել է 58 հազար 368 ձայն և ստանալու է տարեկան 58 մլն 368 հազար դրամ։ Խորհրդարան անցնելու համար ԲՀԿ-ին պակասում է 62 ձայն (սա վերջնական արդյունքը չէ, ձայների վերահաշվարկ տեղի չի ունեցել)։ Այս աջակցությունը կստանան նաև խորհրդարան անցած ուժերը՝ նույն հաշվարկով։
Նմանատիպ հոդվածներ
Չեք ունենալու ձեր ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան
Ընտրությունները դեռ չեն ավարտվել, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, իրենց գործերը լավ չեն գնում: Նման հայտարարո...
Թրամփը սպառնացել է Նեթանյահուին միայնակ թողնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իսրայելի վարաչեպտ Բենյամին Նեթանյահուին միայնակ թողնել Իրանի դեմ. «Ես Բիբիին ասացի...
ԱՄՆ-ն Փաշինյանի և Հայաստանի կողքին է խաղաղության գործում. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին. Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցու...
Փեզեշքիանը շնորհավորել է Փաշինյանին․ Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է վստահությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամ...