Մահաբեր հրդեհ Հնդկաստանի մետալուրգիական գործարանում․ առնվազն 8 զոհ կա
Հնդկաստանի հարավ-արևելքում գտնվող Անդհրա Պրադեշ նահանգի Վիշակհապատնամ քաղաքում գործող մետալուրգիական կոմբինատի կոնվերտորային արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի հետևանքով զոհվել է առնվազն ութ աշխատակից, ևս մի քանի մարդ վիրավորվել է։
The Times of India թերթի հաղորդմամբ՝ հրդեհը սկսվել է շիկացած հալված մետաղով լցված շերեփի ընկնելուց հետո։ Տուժածներից մի քանիսը մարմնի մակերեսի մինչև 70 տոկոսի այրվածքներ են ստացել և տեղափոխվել բուժհաստատություններ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել ձեռնարկությունում տեղի ունեցած վթարի և հրդեհի հետևանքով զոհվածների ու տուժածների հարազատներին։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X սոցիալական հարթակում։
Տեսանյութը՝ հղմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Չեք ունենալու ձեր ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան
Ընտրությունները դեռ չեն ավարտվել, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, իրենց գործերը լավ չեն գնում: Նման հայտարարո...
Ո՞վ է հաղթում 355 տեղամասի արդյունքներով
ԿԸՀ-ն ամփոփել է 355 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,7 % Ուժեղ Հայաստան– 21,66 % ԲՀԿ - 5,22 % photo...
Ինչ արդյունքներ կան 332 տեղամասից
ԿԸՀ-ն ամփոփել է 332 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,65 % Ուժեղ Հայաստան– 22,1 % ԲՀԿ - 5,25 % photo...
314 տեղամասի արդյունքներն են հայտնի
ԿԸՀ–ն ամփոփել է 314 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,87% Ուժեղ Հայաստան– 22,08 % ԲՀԿ - 5,2 % 314.jp...