Կալասը դեմ է ԵՄ միասնական բանակի ստեղծմանը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդես է եկել Եվրամիության միասնական բանակ ստեղծելու գաղափարի դեմ՝ զգուշացնելով, որ զուգահեռ կառույցները կարող են խառնաշփոթ առաջացնել պաշտպանության ոլորտում։ Այս մասին նա հայտարարել է Կիպրոսում ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ինչո՞ւ չեմ աջակցում լրացուցիչ բանակի ստեղծմանը։ Որովհետև միավորման յուրաքանչյուր անդամ պետություն ունի իր բանակը։ Դրանցից 23-ը նաև ՆԱՏՕ-ի անդամ են։ Եթե այդ բանակը տրամադրված է ՆԱՏՕ-ի ենթակայությանը, ապա այն չի կարող օգտագործվել այլ վայրում։ Հնարավոր չէ ստեղծել ևս մեկ՝ պարզապես զուգահեռ բանակ»,- ասել է Կալասը։
Նա ընդգծել է, որ շատ կարևոր է «չստեղծել այնպիսի կառույցներ, որոնք կարող են խառնաշփոթ առաջացնել»։ Եվրադիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ԵՄ անդամ պետությունները պետք է հստակ պատկերացնեն, թե ճգնաժամային իրավիճակում ով ինչ դեր և պատասխանատվություն ունի։
Նմանատիպ հոդվածներ
Չեք ունենալու ձեր ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան
Ընտրությունները դեռ չեն ավարտվել, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, իրենց գործերը լավ չեն գնում: Նման հայտարարո...
Ո՞վ է հաղթում 355 տեղամասի արդյունքներով
ԿԸՀ-ն ամփոփել է 355 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,7 % Ուժեղ Հայաստան– 21,66 % ԲՀԿ - 5,22 % photo...
Ինչ արդյունքներ կան 332 տեղամասից
ԿԸՀ-ն ամփոփել է 332 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,65 % Ուժեղ Հայաստան– 22,1 % ԲՀԿ - 5,25 % photo...
314 տեղամասի արդյունքներն են հայտնի
ԿԸՀ–ն ամփոփել է 314 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,87% Ուժեղ Հայաստան– 22,08 % ԲՀԿ - 5,2 % 314.jp...