Հայ-թուրքական սահմանի բացումը շարունակում է մնալ անորոշ
Հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետներ այս պահին չկան․ հետագա քայլերը կախված կլինեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքից, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան և Երևանը մայիսի կեսերին ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։
«Այս փուլում սահմանի բացման հստակ ժամկետներ չկան։ Գործընթացի դինամիկան կախված կլինի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացից», - ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի խոսքով՝ Անկարան ակնկալում է կառուցողական երկխոսության շարունակություն, որը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը և բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Չեք ունենալու ձեր ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան
Ընտրությունները դեռ չեն ավարտվել, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, իրենց գործերը լավ չեն գնում: Նման հայտարարո...
Ո՞վ է հաղթում 355 տեղամասի արդյունքներով
ԿԸՀ-ն ամփոփել է 355 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,7 % Ուժեղ Հայաստան– 21,66 % ԲՀԿ - 5,22 % photo...
Ինչ արդյունքներ կան 332 տեղամասից
ԿԸՀ-ն ամփոփել է 332 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,65 % Ուժեղ Հայաստան– 22,1 % ԲՀԿ - 5,25 % photo...
314 տեղամասի արդյունքներն են հայտնի
ԿԸՀ–ն ամփոփել է 314 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,87% Ուժեղ Հայաստան– 22,08 % ԲՀԿ - 5,2 % 314.jp...