Հարավային Կովկասի ապագային վերաբերող հարցերը՝ Բաքվի և Թբիլիսիի սեղանին
Իրանը անտարբեր է Հորմուզի նեղուցի հարցով ԵՄ պատժամիջոցների նկատմամբ
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը որևէ նշանակություն չի տալիս Եվրոպական միության կողմից կիրառված պատժամիջոցներին՝ կապված Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի հետ։
«Իրանը որևէ նշանակություն չի տալիս Եվրոպայի այս քաղաքական և կեղծավոր քայլին և կշարունակի իրականացնել Հորմուզի նեղուցի նկատմամբ իր ինքնիշխանության ապահովմանն ուղղված ռազմավարությունը», — գրել է Ղարիբաբադին X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք՝ Եվրամիությունն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնացող գործողությունների պատճառով։
Այս մասին Կիպրոսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Կայա Կալասը։ Նրա խոսքով՝ Թեհրանի գործողությունները, որոնք ուղղված են Հորմուզի նեղուցի փակմանը, անընդունելի են։ Ի պատասխան՝ Եվրամիության երկրները սահմանափակումներ են հաստատել այն իրանցի ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են նեղուցի արգելափակման գործընթացում:
Կալասը նաև նշել էր, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմի վերսկսումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ և կոչ է արել բոլոր կողմերին վերադառնալ բանակցությունների՝ Իրանի և Իսրայելի միջև հարվածների փոխանակման ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Չեք ունենալու ձեր ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան
Ընտրությունները դեռ չեն ավարտվել, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, իրենց գործերը լավ չեն գնում: Նման հայտարարո...
Ո՞վ է հաղթում 355 տեղամասի արդյունքներով
ԿԸՀ-ն ամփոփել է 355 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,7 % Ուժեղ Հայաստան– 21,66 % ԲՀԿ - 5,22 % photo...
Ինչ արդյունքներ կան 332 տեղամասից
ԿԸՀ-ն ամփոփել է 332 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,65 % Ուժեղ Հայաստան– 22,1 % ԲՀԿ - 5,25 % photo...
314 տեղամասի արդյունքներն են հայտնի
ԿԸՀ–ն ամփոփել է 314 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,87% Ուժեղ Հայաստան– 22,08 % ԲՀԿ - 5,2 % 314.jp...