ԱՄՆ-ն օգնել է Իսրայելին խոցել Իրանի արձակած հրթիռները. Al Monitor
Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական ստորաբաժանումները կիրառել են հակահրթիռային համակարգեր՝ Իսրայելի ուղղությամբ Իրանի արձակած բալիստիկ հրթիռների համազարկը հետ մղելու համար։ Ամերիկացի պաշտոնյան հաստատել է, որ այդ գործողություններն իրականացվել են «ինքնապաշտպանության շրջանակում», նշում է պարբերականը։
Ներկայում ԱՄՆ բանակը գնահատում է հրթիռների խոցման գործողության արդյունավետությունը։ Այս պահին Իսրայելի տարածքում տեղակայված են հարյուրավոր ամերիկացի զինծառայողներ։
Միևնույն ժամանակ, CBS News-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը չեն մասնակցել Իրանի դեմ Իսրայելի հարվածներին։ Բացի այդ, նշվում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի տվել որևէ հրաման՝ ԱՄՆ-ի կողմից պաշտպանական գործողություններ իրականացնելու՝ Իսրայելը իրանական հրթիռներից պաշտպանելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Չեք ունենալու ձեր ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան
Ընտրությունները դեռ չեն ավարտվել, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, իրենց գործերը լավ չեն գնում: Նման հայտարարո...
Ո՞վ է հաղթում 355 տեղամասի արդյունքներով
ԿԸՀ-ն ամփոփել է 355 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,7 % Ուժեղ Հայաստան– 21,66 % ԲՀԿ - 5,22 % photo...
Ինչ արդյունքներ կան 332 տեղամասից
ԿԸՀ-ն ամփոփել է 332 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,65 % Ուժեղ Հայաստան– 22,1 % ԲՀԿ - 5,25 % photo...
314 տեղամասի արդյունքներն են հայտնի
ԿԸՀ–ն ամփոփել է 314 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,87% Ուժեղ Հայաստան– 22,08 % ԲՀԿ - 5,2 % 314.jp...