Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել է Իսրայելի ուղղությամբ հնարավոր հրթիռային հարվածի նախապատրաստման մասին, ինչից հետո ազդարարման ծառայություններն արձանագրել են արձակումների սպառնալիքը և նախազգուշացրել երկրի հյուսիսի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Գալիլեայում, Հայֆայում և Բեյթ Շեանի հովտում վտանգի մասին:
Իսրայելի հյուսիսում միացել են օդային տագնապի ազդանշանները: Հայֆայում, տեղական ալիքների հաղորդմամբ, լսվել են հզոր պայթյուններ, իսկ Իսրայելի հյուսիս-արևելքի և Սիրիայի հարավի երկնքում արձանագրվել է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) աշխատանքը:
Իսրայելական բանակային «Գալեյ ՑԱՀԱԼ» ռադիոկայանը հայտնել է, որ Իրանը Իսրայելի հյուսիսի ուղղությամբ արձակել է չորս բալիստիկ հրթիռ։ Հետևանքների վերաբերյալ պաշտոնական տվյալները ճշտվում են:
Իսրայելը կպատասխանի իրանական գնդակոծությանը, հայտնում է տեղական 14-րդ ալիքը՝ հղում անելով աղբյուրին: