Շոկային հայտարարություն Մոսկվայից․ ինչ սցենար է սպասվում Երևանին
Ռուսաստանի կողմից հունիսի 2-ից կիրառվող ժամանակավոր սահմանափակումները, որոնք վերաբերում են Հայաստանից ծիրանի, դեղձի, սալորի, կեռասի, նեկտարինի, բալի և թարմ խաղողի ներկրմանը, չեն հանգեցնի տեղական շուկայում ապրանքների պակասուրդի կամ սպառողների համար լուրջ հետևանքների։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի գործակալության հետ զրույցում նշել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ազգային հետազոտական համալսարանի դոցենտ Աննա Ֆեդյունինան։
Մասնագետի փոխանցմամբ՝ նշված ապրանքախմբերի ընդհանուր ծավալում հայկական արտադրանքի կշիռը, ինչպես քանակական, այնպես էլ արժեքային արտահայտությամբ, չի գերազանցում 2 տոկոսը։ Այդ պատճառով մատակարարումների կասեցումը տեսանելի ազդեցություն չի ունենա Ռուսաստանի ներքին շուկայի վրա։
Ռուսական կողմի համար մրգերի հիմնական և առավել խոշոր աղբյուր են հանդիսանում երեք այլ պետություններ, որոնց համատեղ ծավալը կազմում է ներմուծման ավելի քան 80 տոկոսը։ Մասնավորապես, Ռուսաստանին ամենաշատ կորիզավոր պտուղներ մատակարարում է Թուրքիան՝ 36 տոկոս, որին հաջորդում են Ուզբեկստանը՝ 31 տոկոս և Ադրբեջանը՝ 15 տոկոս ցուցանիշներով։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի որոշմամբ հունիսի 2-ից արգելվել է հայկական ծագում ունեցող մի շարք մրգերի ներկրումն ու տարանցիկ փոխադրումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։
Հավելենք՝ հունիսի 3-ից կգործեն նոր սահմանափակումներ՝ ՌԴ-ից։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...