Հունիսի 3-ից նոր սահմանափակումներ՝ ՌԴ-ից․ ապրանքների ցանկ
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող սերմապտղային մշակաբույսերի պտուղների, սմբուկների, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման, ինչպես նաև նշված արտադրանքի տարանցման նկատմամբ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ՝ կապված այդ երկրների կողմից կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ստացման հաստատման մեխանիզմների բացակայության հետ։
Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։
«Սա հերթական անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը բախվում է կառուցվածքային խնդիրների և չի կարողանում պատշաճ կերպով իրականացնել գյուղատնտեսական արտադրողների վերահսկողության ոլորտում իրեն վերապահված լիազորությունները»,- ասվում է հոդվածում։
Նշում են՝ Կառավարության 2019 թվականի կառուցվածքային բարեփոխման արդյունքում Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը լուծարվել է, իսկ նրա լիազորությունները փոխանցվել են էկոնոմիկայի նախարարությանը։ Ներկայումս ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական քաղաքականության հարցերով զբաղվում է հենց այդ գերատեսչությունը։ Այն պատասխանատու է ագրարային քաղաքականության, ագրովերամշակման, անասնաբուծության, անասնաբուժության, բուսաբուծության, թունաքիմիկատների և ագրոքիմիկատների կիրառման, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսական կոոպերացիաների և ձկնաբուծության համար։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...