Ապացույցներ կան․ Բրիջիտ Մակրոնը՝ տղամարդ է․ «ՏԱՍՍ»
Ամերիկացի լրագրող, միլիոնավոր հետևորդներ ունեցող բլոգեր՝ Քենդիս Օուենսը, «ՏԱՍՍ»-ին հայտնել է, որ գտել է ապացույցներ, ըստ որոնց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտը, տղամարդ է։
«Հետաքննությունն արդեն ավարտված է. որևէ կասկած չի մնում, որ Բրիջիտը Մակրոնը տղամարդ է։ Իմ ոճին բնորոշ չէ հիմար դավադրության տեսություններ տարածելը։ Ես ուսումնասիրել եմ այս հարցը, հետազոտել եմ այն և ասում եմ՝ նա Էմանուելի դպրոցական ուսուցիչն էր։
Ահա թե ինչն է խելահեղ։ Բրիջիտն ինձ դատի տվեց ոչ թե այն բանի համար, որ ես նրան տղամարդ եմ անվանել։ Ոչ։ Նա ինձ դատի տվեց այն բանի համար, որ ես ասել եմ, թե նա գողացել է իր քրոջ կամ եղբոր փաստաթղթերը։ Նա պնդում է, որ ես նրան գող եմ անվանել, բայց ոչ տղամարդ։ Սա լիակատար խելագարություն է», - հավելել է լրագրողը։
Հավելենք՝ Օուենսը ԱՄՆ-ի պահպանողական շրջանակների ներկայացուցիչ է, հանրահայտ փոդքասթի վարող, նրա Յութուբյան ալիքն ունի ավելի քան 6 միլիոն բաժանորդ։ 2024 թվականի մարտից նա բազմիցս հայտարարել է, որ Բրիջիտ Մակրոնն իրականում ծնվել է որպես տղամարդ։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը և նրա կինը պատրաստվում էին դատարանին ներկայացնել ապացույցներ, որոնք կհերքեին Օուենսի պնդումները։
Նմանատիպ հոդվածներ
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում հա...
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացվող քարոզարշավի ժամանակ առաջարկել է ներկա գտնվել հունիսի 3-ին և 4-ին Մարզահամ...
Հունիսի 1-ին ՆԳՆ-ն երեխաներին հրավիրում է մեծ տոնախմբության․ անակնկալներ, շոուներ և նվերներ
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ներքին գործերի նախարարությունը հրավիրում է մասնակցելու ուրախ, գուն...
ՊՆ-ի նոր առաջարկը՝ զինծառայողներին․ կտրվի նոր պատվովճարներ
Հայաստան կառավարությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել է ն...