Պուտին․ ԵԱՏՄ-ում սննդի ստանդարտներն ավելի խիստ են, քան ԵՄ-ում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում գործող ֆիտոսանիտարական նորմերը ավելի խիստ են, քան Եվրամիությունում։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաև գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) նկատմամբ սահմանափակումներին։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Ղազախստան կատարած այցի արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսում։
«Մեզ մոտ, օրինակ, սահմանափակումներ կան գենետիկորեն ձևափոխված արտադրանքի նկատմամբ»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանում դեռ խորհրդային ժամանակներից պահպանվել է արտադրանքի որակի վերահսկողության խիստ մոտեցումը, իսկ երկրի բնակիչները չեն ցանկանում օգտագործել գենետիկորեն ձևափոխված մթերքներ։
Պուտինի խոսքով՝ քանի դեռ բավարար հետազոտություններ չկան ԳՁՕ-ների ազդեցության վերաբերյալ, ԵԱՏՄ երկրները կշարունակեն պահպանել ավելի խիստ տեխնիկական նորմերը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը
Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է «հարստանալ», ապա թող դա ապահովի։ Այդ մա...
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում...
Փաշինյանի հայտարարությունը. ինչպես է գնահատում ՌԴ-ի հետ հարաբերությունը
ՀՀ-ՌԴ հարաբերությունները դրական տրանսֆորմացիայի փուլում են, հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ ճեպազրույցում: «...
Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ. «Ներողություն կխնդրի»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» վերա...