Այլ

14:00 Լուրերը մեկ տողով. Աստանայում մեկնարկած վճռորոշ նիստ. Սև ծովում հարձակման ենթարկված նավեր

14:00 Լուրերը մեկ տողով. Աստանայում մեկնարկած վճռորոշ նիստ. Սև ծովում հարձակման ենթարկված նավեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Աստանայում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։•ԱՊՀ գլխավոր քարտուղա�…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Աստանայում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


•ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Երևանը պետք է հստակ ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև։

•«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը զրպարտության հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՔՊ կուսակցության և Հանրային հեռուստաընկերության։

•Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հայտարարել է, որ 2024 թվականի սահմանազատման գործընթացի շնորհիվ հաջողվել է փրկել Իջևանն ու սահմանամերձ գյուղերը։

•«Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը հանձնառություն է ստանձնել պաշտպանել Հայաստանի քաղաքացիների իրավունքները։

•Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Չինաստանը կարող է դառնալ Թեհրանի և Վաշինգտոնի հակամարտության կարգավորման երաշխավոր։

•Շվեդիայի իշխանությունները Պրեզիդենտ Զելենսկու այցի ընթացքում հայտնել են Ուկրաինային 16 միավոր կործանիչներ և մեծ հեռահարության հրթիռներ տրամադրելու որոշման մասին։

•Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան տեղեկացրել է, որ ռուսական անօդաչու սարքերը Սև ծովում հարձակվել են օտարերկրյա դրոշներով նավարկող երեք առևտրային նավերի վրա։

Նմանատիպ հոդվածներ

09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250