13:00 Լուրերը մեկ տողով. Ընտրակաշառքի սկանդալային ձայնագրությունը, չորս հայերի սպանությունը Լոս Անջելեսում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Շիրակի մարզում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք տալու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել և մի շարք անձինք ձերբակալվել են։
•Ռուսաստանից Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան է փոխադրվել հացահատիկի և պարարտանյութի հերթական խոշոր խմբաքանակը։
•ՌԴ տնտեսական զարգացման նախարարը հայտարարել է, որ գազի հարցը զգայուն է Երևանի համար, և Հայաստանի ներկա ուղին կարող է անհնարին դարձնել նրա անդամակցությունը ԵԱՏՄ-ին։
•Ռուսաստանի իշխանությունները վստահեցնում են, որ հայկական մրգերի և բանջարեղենի ներկրման արգելքը որևէ ազդեցություն կամ գնաճ չի առաջացնի իրենց ներքին շուկայում։
•Իրանական աղբյուրների տվյալներով՝ Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողությունների ծախսերը արդեն գերազանցել են 95,2 միլիարդ դոլարը։
•Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել են չորս հոգանոց հայ ընտանիքի, այդ թվում՝ երկու փոքրահասակ երեխաների դիեր։
•Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որի օրակարգային առանցքային թեմաներից մեկը Հայաստանի հարցն է։
Նմանատիպ հոդվածներ
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներ...