10:00 Լուրերը մեկ տողով. Հզոր պայթյուն՝ ԱՄՆ-ում. ԱԹՍ-ների հարձակումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, իսկ Ստեփանծմինդա-Լարս խճուղին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
•Ռուսաստանում տեխնիկական խախտումների պատճառով արգելք կսահմանվի հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ևս 64,5 միլիոն շշի վաճառքի նկատմամբ:
•Գյումրեցի եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանները նախաքննության փուլում ամբողջությամբ արդարացվել են զանգվածային անկարգությունների մեղադրանքից:
•Հունգարիան հրաժարվել է զենք և ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ունեցած հանդիպման արդյունքներով:
•Վոլգոգրադի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից գործարանի աշխատակից է զոհվել, իսկ Ռոստովի մարզում հայտարարվել է 80-ից ավելի անօդաչուի ոչնչացման մասին:
•ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հիմք կդառնա Վաշինգտոնին անբարենպաստ պայմանագիր պարտադրելը:
•ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մշակում է երկրի 250-ամյակին նվիրված հատուկ հոբելյանական թղթադրամ՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով:
•«Blue Origin» ընկերության New Glenn հրթիռը Ֆլորիդայում փորձարկումների ժամանակ հզոր պայթյուն է ունեցել, տուժածներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներ...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...