Այլ

09:00 Լուրերը մեկ տողով. ՆԱՏՕ-ի տարածքում առաջին անգամ շենք է խոցվել. Ռուսաստանի արգելքը Հայաստանին

09:00 Լուրերը մեկ տողով. ՆԱՏՕ-ի տարածքում առաջին անգամ շենք է խոցվել. Ռուսաստանի արգելքը Հայաստանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանում նշվել է Առաջին հանրապետության օրը, որի շրջանակում տեղի է ունեցել հայրենական և արտասահմանյան զինատեսակների ցուցադրությամբ հաջողված…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Հայաստանում նշվել է Առաջին հանրապետության օրը, որի շրջանակում տեղի է ունեցել հայրենական և արտասահմանյան զինատեսակների ցուցադրությամբ հաջողված զորահանդես-հաշվետվություն:


•Քանի որ սա հաշվետվություն էր, մենք ներկայացրել ենք վերջին տարիների գնված մեր սպառազինությունը, և բնական է, որ ամբողջ զինանոցը չէ, որ ցուցադրել ենք. ՊՆ նախարար: 

•Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընտրողների ռեգիստրում ընդգրկված քղաքացիների ընդհանուր թիվը:

•Ռուսաստանի ֆիտոսանիտարական ծառայությունը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում հայկական թարմ մրգերի և բանջարեղենի ներմուծման նկատմամբ:

•Ադրբեջանի տարածքով և Վրաստանի վրայով առաջիկայում Հայաստան կփոխադրվի հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը:

•ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող երկկողմ բանակցություններում արձանագրվել է զգալի առաջընթաց, և կողմերը մոտ են համաձայնագրի կնքմանը:

•Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի հարավային շրջաններից մեկում գիշերվա ընթացքում հաջողությամբ ոչնչացրել են թշնամական օդային թիրախ:

•Ուկրաինայի վրա ռուսական հարձակման ժամանակ անօդաչու սարք է բախվել Ռումինիայի բնակելի շենքին՝ դառնալով ՆԱՏՕ-ի տարածքում արձանագրված առաջին նմանատիպ միջադեպը:

•Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, խոշոր հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում:

•Հայաստանի տարածքում և մայրաքաղաք Երևանում առաջիկա օրերին սպասվում են առատ անձրևներ, ամպրոպ և օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում:

Նմանատիպ հոդվածներ

09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250