Ի՞նչ կկորցնի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ԶԼՄ
ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու պարագայում Հայաստանը ռիսկի տակ է դնում իր ապրանքաշրջանառության մոտավորապես 40 տոկոսը։
Հիմնվելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների վրա՝ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ միությունից դուրս գալու դեպքում Երևանը հնարավոր է զրկվի այն առևտրային արտոնություններից, որոնք ստանում էր ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ, մասնավորապես՝ անդամ պետությունների համար սահմանված 5 տոկոսանոց միասնական ցածր սակագնային դրույքաչափից, ինչպես նաև առանձին դեպքերում ապրանքների անմաքս ներկրման հնարավորությունից։
Այսպես, 2025 թվականի տվյալներով՝ Հայաստանը միության անդամ երկրներ արտահանում իրականացնելու արդյունքում ստացել է 3,2 միլիարդ դոլար։ Առևտրից ձևավորված եկամտի հիմնական մասը ապահովվել է դեպի ռուսական շուկա կատարված մատակարարումներից՝ կազմելով 2,9 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ, հայաստանյան գնորդները ԵԱՏՄ անդամ պետություններից ձեռք են բերել 5 միլիարդ դոլարի ապրանք։ Այս արտադրանքը գլխավորապես ներմուծվել է Ռուսաստանից, ինչի ցուցանիշը կազմել է 4,87 միլիարդ դոլար։
Այսպիսով, 2025 թվականին Երևանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ կազմել է 8,2 միլիարդ դոլար, մինչդեռ աշխարհի մյուս երկրների հետ այն կազմել է 13,2 միլիարդ դոլար։ Սա փաստում է, որ միության հետ իրականացվող առևտրին բաժին է հասնում Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառության 38,5 տոկոսը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի հետ կապված հայտարարություն է արել
Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ...
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
Ռուսաստանը նոր պահանջ է դնում հայ արտահանողների առաջ
Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система под...
Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում. Փաշինյանի հայտարարությունը
Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հ...