Իոաննիսյանը պահանջում է բացահայտել՝ ով է ֆինանսավորել քաղաքական PR-ն ու արշավները
Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը գրել է.
«Եվս երկու կարևոր հետաքննություն է հրապարակվել
Կարծում եմ, Hayk Marutyan-ը պետք է բացատրի, թե ով է վճարել ռուսական հետազոտական կազմակերպությանը՝ իր կուսակցության PR-ի նախապատրաստման համար։ Արդյո՞ք դա նույն Արթուր Սողոմոնյանն է վճարել, ով Եզրաս արքեպիսկոպոսի ընկերն է ու վերջինիս հետ միասին մասնակցել է Լազարյան ակումբի վերջին հանդիպմանը (որտեղ մի խումբ հայաստանցիներ Օվերչուկի հետ քննարկում էին Հայաստանի դեմ սանկցիաների կիրառումը)։
Կարծում եմ, որ Arman Tatoyan-ն ու Davit Ananyan-ը պետք է բացատրեն, թե ի վերջո ո՞վ է ֆինանսավորել իրենց՝ նախորդ տարվանից սկսված արշավը (հարյուր միլիոնավոր դրամների ծախսեր արդեն հաշվել ենք), ի՞նչ կապ ունեն Կիրիենկոյի ենթակայությամբ գործող ЭИСИ կենտրոնի հետ ու ո՞նց է հեղինակավոր «Դոսյե»–ի ձեռքում հայտնվել, իրենց բնորոշմամբ, Դավիթ Անանյանի ու ЭИСИ-ի փոխտնօրենի համատեղ գրված 926 միլիոն դրամի ռուսերեն նախահաշիվը։
Սրանք քարոզարշավի ու քաղաքական ֆինանսավորման օրինականության վերաբերյալ հարցեր են, որոնք առաջացել են այսօրվա հրապարակումների ֆոնին։
Հ․Գ․ Իսկ Իրավապահները, եթե նորմալ գործեին, արդեն պետք է խուզարկությամբ առգրաված լինեին Դավիթ Անանյանի համակարգիչը, որ պարզեին, թե արդյո՞ք նա միլիոնավոր դոլարների բյուջեներ է գրում Կիրիենկոյի ենթակաների հետ միասին, թե ոչ»,– նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Երեխա է կորել
ՆԳՆ-ից հայտնում են. «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականի...
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին տեղեկացրեց փաստաբան Ռոման Երիցյանը։ Հիշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1-ին անգամ ՀՀ–ից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել: Այդ մասին հայտարարել է ԲՏ...
Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Օսիպյանին ձերբակալել են խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից ԶԼՄ–ներին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության մեջ մտած Արթուր Օսիպյանին ձերբակալել են խու...