Ինչ փուլում է «Ֆազի» սպանության գործը․ տուժող կողմը կասկածներ ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության գործը մոտենում է ավարտին։ Կողմերը դատարանում արդեն հանդես են գալիս ավարտական ելույթներով։
Ուշագրավ է, սակայն, որ տուժող կողմը կասկածներ ունի, թե ինչով է պայմանավորված քրեական գործով հապճեպ դատական նիստեր հրավիրելը։ Չի բացառվում, որ մինչ ընտրությունները դատարանն արդեն գնա որոշում կայացնելու փուլ։
Թե նախընտրական այս թեժ շրջանում ով ում ինչ է խոստացել՝ դժվար է ասել, սակայն փաստ է, որ աղմկահարույց այս քրեական գործը գտնվում է ավարտական փուլում։
Հիշեցնենք՝ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, ինչի հետևանքով սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։
ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրել էր, որ կասկածներ կան՝ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կարող է կապ ունենալ քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի» հետ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջիններս լարված հարաբերություններ են ունեցել միմյանց հետ։
Սպանությունից շուրջ երկու ամիս անց այդ կասկածները մասամբ հաստատվեցին իրավապահների գործողություններով․ Ռուստամ Ստեփանյանը և ևս մեկ անձ ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին։ Միևնույն ժամանակ, բուն սպանությունը կատարած անձինք դեռևս հետախուզվում են։
Նրանցից մեկը, ըստ տեղեկությունների, կալանավորվել է Ռուսաստանում, սակայն մինչ օրս չի տեղափոխվել Հայաստան։ Դեռ հարց է՝ նրան կտեղափոխե՞ն Հայաստան, թե՞ ոչ։
Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում և այս պահին շարունակում է մնալ կալանքի տակ»։
Նմանատիպ հոդվածներ
Երեխա է կորել
ՆԳՆ-ից հայտնում են. «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականի...
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին տեղեկացրեց փաստաբան Ռոման Երիցյանը։ Հիշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1-ին անգամ ՀՀ–ից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել: Այդ մասին հայտարարել է ԲՏ...
Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Օսիպյանին ձերբակալել են խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից ԶԼՄ–ներին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության մեջ մտած Արթուր Օսիպյանին ձերբակալել են խու...