16:00 Լուրերը մեկ տողով. Ռուբիոն Երևանում է, երկկողմ փաստաթղթեր են ստորագրվելու
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Երևան․ «Զվարթնոցում» նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Կողմերը սկսել են պաշտոնական հանդիպումը, նախատեսված են հայտարարություններ, փաստաթղթերի ստորագրում և ասուլիս։
• Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ի զորահանդեսին հայկական բանակը կներկայանա նոր դաշտային և տոնական համազգեստով։ Վարչապետի խոսքով՝ 2026 թվականի Հանրապետության օրը լինելու է առանձնահատուկ։
• Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ շարունակվում են բանակցությունները Երասխի և Ախուրիկի երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման շուրջ։ Նրա խոսքով՝ Հայաստանը նաև սեփական միջոցներով է իրականացնելու ենթակառուցվածքների արդիականացումը։
• ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Նա ընդգծել է տնտեսական, մարդասիրական և անվտանգության ոլորտներում համագործակցության շարունակման կարևորությունը։
• ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է սկսել մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ պետական գույքի օտարման գործով։ Ըստ մեղադրանքի՝ պետությանը պատճառվել է ավելի քան 529 միլիոն դրամի վնաս։
• Իրանական Tasnim գործակալության տվյալներով՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հնարավոր համաձայնագրի շրջանակում կարող է ապասառեցվել շուրջ 24 միլիարդ դոլար։ Իրանը նախատեսում է միջոցների մի մասը ստանալ անմիջապես հուշագրի ստորագրումից հետո։
• Ռուսաստանում ընդունվել է օրենք, որը թույլ է տալիս կալանք դնել երկրի շահերի դեմ իրավախախտումներ կատարած ռելոկանտների ունեցվածքի և բանկային հաշիվների վրա։ Օրենքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերից։
Նմանատիպ հոդվածներ
19:00 Լուրերը մեկ տողով. Քաղաքացուն հարվածել են Փաշինյանի նվիրած քարտեզի համար, Սիմոնյանը դատի կտա «Euronews»-ին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ընտրակաշառքի դեպք է բացահայտվել Նոր Խարբերդում․ լիազոր անդամը, ըստ ոստիկան...
20:00 Լուրերը մեկ տողով. Բելառուսի արձագանքը Նվեր Ծառուկյանի գործին, Երմակի շուրջ ծավալվող կոռուպցիոն դրաման
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Բելառուսը քննարկում է Նվեր Ծառուկյանին Հայաստանի իրավապահներին հանձնելու հ...
11:00 Լուրերը մեկ տողով. Նարեկ Կարապետյանի շուրջ սկանդալը թեժանում է, Պեսկովի կոշտ հայտարարությունը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Նարեկ Կարապետյանի շուրջ սկանդալը շարունակում է խորանալ․ իշխանության ներկայ...
17:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյանին հրավիրել են Մոսկվա, ճարտարապետական սկանդալ Երևանում, Թրամփը սպառնում է
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · 19-ամյա վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Երևանում...