Պեսկովը զգուշացնում է․ այս քայլերը Հայաստանին կտանեն տնտեսական կորստի
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը հանդիսանում է Մոսկվայի գործընկերն ու ընկերը։ Նրա խոսքով՝ երկու պետություններն այժմ ներգրավված են ամենաարդյունավետ ինտեգրացիոն հարթակներից մեկում՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։
Մոսկվան նաև անդրադարձել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Պեսկովը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցին հաջորդող օրը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն ամբողջությամբ նվիրելու են կառույցի շրջանակում համագործակցության օրակարգին։
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք միջոցառմանը։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության ղեկավարի բացակայությունը պայմանավորված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավով։
Լրագրողների հետ զրույցում Կրեմլի ներկայացուցիչը խոսել է նաև Հայաստանի հնարավոր արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին։ Ըստ նրա՝ Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ քայլերը կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ ձևավորված տնտեսական շահավետ փոխգործակցության պայմանների կորստին։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
Իմ գիտակցական կյանքում սա առաջին անգամ է․ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, որ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ,...