Կրեմլը ուշադիր հետևում է Երևանի հայտարարություններին․ Պեսկովից սուր քննադատություններ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին՝ ընդգծելով, որ պաշտոնական Երևանը ցանկություն չունի խզել քաղաքական, տնտեսական կամ որևէ այլ ոլորտում Մոսկվայի հետ առկա փոխգործակցությունը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հայկական կողմը հակառակն է պնդում և պատրաստակամ է ջանքեր գործադրել երկու երկրների միջև բնականոն կապերի պահպանման ու հետագա խորացման ուղղությամբ։
Այս հայտարարությամբ նախարար Միրզոյանը հակադարձել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի ավելի վաղ հնչեցրած տեսակետին։ Ռուսաստանցի պաշտոնյան նշել էր, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ուղղակի սպառնալիքի տակ է դնում Ռուսաստանի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, ինչն իր հերթին կարող է որոշակի հետևանքներ ունենալ։
«Օրերս մենք հայտարարություններ ենք լսել և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, և արտգործնախարարից այն մասին, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Մենք լսել ենք այդ հայտարարությունները», - ասել Է Պեսկովը լրագրողներին։
ՀՀ արտգործնախարարը սխալ է որակել Մոսկվայից հնչող այն պնդումները, թե Երևանը միտումնավոր գնում է ռուսական կողմի հետ հարաբերությունների վատթարացման։ Նա նկատել է, որ տարբեր ձևաչափերում առաջացող խնդիրները չպետք է դիտարկվեն որպես կապերի լիակատար ընդհատման գործընթաց, և հայկական կողմը շարունակելու է աշխատել գործընկերային միջավայրի պահպանման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
Իմ գիտակցական կյանքում սա առաջին անգամ է․ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, որ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ,...