Հայակական ելակն արգելքի տակ. ինչ է կատարվում Բագրատաշենի անցակետում
Հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են, որ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Նշեմ, որ մինչ այժմ նույն տնտեսվարողները որևէ նման խնդրի չեն բախվել, արտահանվող պտուղ-բանջարեղենը համապատասխանել է բոլոր նորմերին։ Վերջիններս ահազանգում են, որ անակնկալի են եկել նման որոշումից, և ելակը չիրացնելու դեպքում հսկայական վնասներ են կրելու։
Շուտով կեռասը ևս պետք է արտահանվի, և տնտեսվարողներն ունեն մտավախություն, որ նույն որոշումը կարող է կայացվել իրենց հանդեպ նույնպես։ Ակնհայտ է, որ այս դեպքը ևս պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ։ Բազմիցս զգուշացրել ենք, որ այն պայմաններում, երբ մեր գյուղմթերքի զգալի մասը իրացվում է ռուսական և ԵԱՏՄ շուկաներում, անթույլատրելի են հարաբերությունները վնասող արտահայտություններն ու քայլերը։
Էկոնոմիկայի նախարարը, որն ասում էր՝ կգտնենք այլընտրանքային շուկաներ, հենց այս պահին ի՞նչ է առաջարկում ելակ արտահանողներին։ Սրանց համար քաղաքականությունը արկածախնդրությունների դաշտ է։ Մինչդեռ, ահռելի վնասներ է կրում մեր տնտեսվարողը, մեր քաղաքացին։
Հաշվի առնելով արդեն իսկ տեսանելի տնտեսական աղետը՝ լիահույս եմ, որ մեր հայրենակիցները հունիսի 7-ին կկատարեն ճիշտ ընտրություն»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում. Փաշինյանի հայտարարությունը
Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հ...
Նոր մանրամասներ. Սահմնափակման պատճառով «Ջերմուկի» միլիոնավոր շշերի վաճառքն արգելվել է Ռուսաստանում
«Ռոսպոտրեբնադզորի» արգելքի հետևանքով կասեցվել է Հայաստանից «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի «Ջերմուկ» հանքային ջրի 37 միլիոն շշի վա...
Կասեցվել է դեպի Ռուսաստան «Ջերմուկի» բոլոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը
Ռուսաստանի Դաշնության տարածք «Ջերմուկ» ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը կասեցնելու նպատակով «Ռոսպոտրեբնադ...
