Մոսկվայից սենսացիոն հայտարարություն․ Զատուլինի կոշտ ուղերձը՝ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե Երևանը չի պատրաստվում վիճել Մոսկվայի հետ երկրների մասշտաբների անհամադրելիության պատճառով։ Ռուս խորհրդարանականի փոխանցմամբ՝ նման հայտարարությունները վկայում են միայն արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունը թաքցնելու փորձերի մասին։
Ըստ պատգամավորի՝ վարչապետի տրամաբանությունից հետևում է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունից խուսափելու պատճառը ոչ թե դաշնակցային պարտավորություններն են կամ երկկողմ տնտեսական ու անվտանգային կապերի կարևորությունը, այլ զուտ պետությունների չափսերը։ Զատուլինը նշել է, որ հայկական կողմն այս իրավիճակում ստիպված է դիմել ոչ համոզիչ բացատրությունների։
Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ խնդիրը ոչ թե հավանական բախումն է, այլ Հայաստանի որդեգրած հետևողական քաղաքականությունը։ Որպես օրինակ նա մատնանշել է Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանման վերաբերյալ Եվրոմիության հետ ստորագրված ճանապարհային քարտեզը, ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումը, ինչպես նաև Եվրոպական միությանը անդամակցելու ձգտումները։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
Իմ գիտակցական կյանքում սա առաջին անգամ է․ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, որ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ,...