Կիևն ազդարարում է պատերազմի նոր փուլ․ Զելենսկին՝ հասցված նոր հարվածների մասին
Ուկրաինական զինված ուժերը հեռահար անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակում են գործել Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մանրամասնելով, որ թիրախավորված տնտեսական օբյեկտը գտնվում է ուկրաինական սահմանից շուրջ 700 կիլոմետր հեռավորության վրա։
Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ նմանատիպ գործողությունները կրում են շարունակական բնույթ և միտված են Ռուսաստանի նավթային ու արտահանման ենթակառուցվածքների խոցմանը։ Նա նշել է, որ սա պատասխան քայլ է ուկրաինական բնակավայրերին հասցվող հարվածներին, և հավելել, որ առաջիկայում ևս նախատեսվում է կիրառել հեռահար սպառազինություն ինչպես ռուսական տարածքների, այնպես էլ վերահսկվող մյուս շրջանների ուղղությամբ։
Զելենսկին անդրադարձել է նաև հակամարտության ընթացքում հակառակորդի կրած կորուստներին։ Կիևի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի սկզբից ի վեր ռուսական զինուժի ընդհանուր կորուստները գերազանցել են 145 հազարը, որոնցից մոտ 86 հազարը, ըստ ուկրաինական կողմի հաշվարկների, զոհվածներն են։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
Իմ գիտակցական կյանքում սա առաջին անգամ է․ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, որ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ,...