Հայաստանը հեռանում է Ռուսաստանից՝ առանց ԵՄ հրավերի․ սուր քննադատություններ՝ Զատուլից
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու Երևանի ձգտումները խոչընդոտում են Մոսկվայի հետ բնականոն հարաբերությունների պահպանմանը։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները բացահայտորեն ցույց են տալիս իրենց արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, ինչն ազդում է երկկողմ փոխգործակցության վրա, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Ռուս պաշտոնյան հիշեցրել է, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դեռևս 2025 թվականի ապրիլին վավերացրել է խորհրդարանի ընդունած օրենքը՝ ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին։ Զատուլինի պնդմամբ՝ այդ քայլն արվել է այն դեպքում, երբ եվրոպական կառույցներից անդամակցության պաշտոնական առաջարկ կամ հրավեր չի եղել։
Այս համատեքստում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նույնպես կարծիք է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական որոշում է կայացրել մերձենալ այնպիսի երկրների հետ, որոնց գործողություններն ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ։
Հարցի վերաբերյալ նախկինում դիրքորոշում էր հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Ուտինը։ Մայիսի 9-ին կայացած ելույթում նա նշել էր, որ Երևանի համար ճիշտ կլիներ հանրաքվեի միջոցով պարզել քաղաքացիների դիրքորոշումը ԵՄ-ի հետ համագործակցության հարցում։ ՌԴ ղեկավարի խոսքով՝ նման գործընթացը թույլ կտար Մոսկվային անել համապատասխան հետևություններ և ձևավորել հետագա տնտեսական ու քաղաքական փոխհարաբերությունները։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
Իմ գիտակցական կյանքում սա առաջին անգամ է․ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, որ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ,...