Արդյո՞ք Հայաստանը 10 տարի առաջ Իտալիային զենք է վաճառել. պարզաբանում
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է օրեր առաջ արված հայտարարությանը, որը վերաբերում էր Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենքի արտահանմանը։
Նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որում նշում է՝ կոնկրետ ընկերությունների անուններ, վերջին հասցե և զինատեսակների քանակ, արժեք և տեսակ չի հնչեցրել, քանի որ, որպես կանոն, նմանատիպ գործարքների պարագայում պիտի լինի կոնսենսուս կողմերի միջև՝ հրապարակային, հանրային այդ տվյալները ներկայացնելու։
«Այս պահին այդ կոնսենսուսը չկա, այսինքն՝ սրանով է պայմանավորված, որ որևէ պարագայում մենք մեր հայտարարություններով չենք կարող վտանգել կամ հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար։ Այն գործարքները, որոնք կայացել են, դրանք տեղի են ունեցել, բայց շատ կարևոր է ապագան, որովհետև սրանք միայն առաջին քայլերն են։
Սա սկիզբ է, ընդամենը սկիզբ է մի երկար ճանապարհի։ Այսինքն՝ շատ կարևոր է այս ոլորտում, որ Հայաստանը թե՛ իբրև պետություն և թե՛ հայաստանյան ընկերությունները՝ որպես մասնավոր հատված, բիզնես գործընկերներ, լինեն վստահելի և հուսալի։ Կան կանոններ, որոնք պիտի պահպանվեն, և այդ կանոնների պահպանումն է նաև նախադրյալը հնարավոր ապագա նոր գործարքների, իսկ ապագա նոր գործարքներ ևս լինելու են»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ՝ 32%, «Հայաստան» դաշինք՝ ընդամենը 3%․ 44%-ը դեռ չի բացահայտում ընտրությունը
IRI-ն հարցումներ է անցկացրել՝ ԱԺ ընտրություններում ում կքվեարկեն մարդիկ: Ըստ այդմ՝ արդյունքները հետևյալն են.▫️ՔՊ - 32%▫️...
Պապիկյանը կոշտ հարվածել է Կարապետյանին․ «Չգիտեն երկրի մարտահրավերները»
Այս մարդիկ որևէ պատկերացում չունեն ոչ մեր պետության անվտանգային համակարգի, ոչ մեր զորահավաքային ռեսուրսի և ոչ էլ մեր երկ...
«Հեղափոխությունը չի ավարտվելու»․ Փաշինյանի հայտարարությունը
2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցողը սիրո պատմություն է և այսօր է, որ հեղափոխությունը հասել է իր գագաթնակետին, ո...
Քոչարյանն իր բերած արյունը վերագրում է ուրիշին. Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.«Էս ինչ վատ է վիճակներդ... Այսօր Քոչարյանն ասել է՝ չկպնեք...