Արդյո՞ք Հայաստանը 10 տարի առաջ Իտալիային զենք է վաճառել. պարզաբանում
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է օրեր առաջ արված հայտարարությանը, որը վերաբերում էր Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենքի արտահանմանը։
Նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որում նշում է՝ կոնկրետ ընկերությունների անուններ, վերջին հասցե և զինատեսակների քանակ, արժեք և տեսակ չի հնչեցրել, քանի որ, որպես կանոն, նմանատիպ գործարքների պարագայում պիտի լինի կոնսենսուս կողմերի միջև՝ հրապարակային, հանրային այդ տվյալները ներկայացնելու։
«Այս պահին այդ կոնսենսուսը չկա, այսինքն՝ սրանով է պայմանավորված, որ որևէ պարագայում մենք մեր հայտարարություններով չենք կարող վտանգել կամ հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար։ Այն գործարքները, որոնք կայացել են, դրանք տեղի են ունեցել, բայց շատ կարևոր է ապագան, որովհետև սրանք միայն առաջին քայլերն են։
Սա սկիզբ է, ընդամենը սկիզբ է մի երկար ճանապարհի։ Այսինքն՝ շատ կարևոր է այս ոլորտում, որ Հայաստանը թե՛ իբրև պետություն և թե՛ հայաստանյան ընկերությունները՝ որպես մասնավոր հատված, բիզնես գործընկերներ, լինեն վստահելի և հուսալի։ Կան կանոններ, որոնք պիտի պահպանվեն, և այդ կանոնների պահպանումն է նաև նախադրյալը հնարավոր ապագա նոր գործարքների, իսկ ապագա նոր գործարքեր ևս լինելու են»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նմանատիպ հոդվածներ
Рейтинг партий: КП - 32%, блок «Армения» - всего 3%, 44% все еще не определились с выбором
IRI провел опрос, чтобы выяснить, за кого будут голосовать люди на выборах в Национальное собрание. Согласно полученным...
Папикян жестко ответил Карапетяну: «Не знают о вызовах страны»
«Эти люди не имеют никакого представления ни о нашей государственной системе безопасности, ни о наших ресурсах мобилизац...
«Революция не закончится»: Заявление Пашиняна
С 2018 года в Армении происходит история любви, и сегодня революция достигла своего пика, потому что государство любит с...
Кочарян сбрасывает свою вину на других, считает Араик Гаргюнян
Руководитель аппарата премьер-министра Армении Араик Гаргюнян написал: «Каковы же плохие ваши дела... Сегодня Кочарян за...