17:00 Լուրերը մեկ տողով. Բուհերի դատարկ մնացած 119 մասնագիտություններ. համայքների նոր միավորումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 4%-ով՝ կազմելով ավելի քան 2 տրլն 305 մլրդ դրամ։
•ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի յոթ թեկնածուների գրանցումը՝ իրենց իսկ ներկայացրած ինքնաբացարկի դիմումների համաձայն։
•Ազգային ժողովի հանձնաժողովն ընդունել է Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում երեք նոր խոշորացված համայնքների ձևավորման նախագիծը։
•Ուկրաինական զինված ուժերը հեռահար անօդաչուներով հարվածել են Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի նավթավերամշակման գործարանին։
•ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովմամբ պետք է զբաղվեն առանձին երկրներ, այլ ոչ դաշինքը։
•ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան լրացուցիչ 5000 ամերիկացի զինծառայող ուղարկելու որոշման մասին։
•Հայաստանի բուհական ընդունելության երկրորդ փուլում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի հայտագրվել։
•«Վերջին զանգի» ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանությունը հատուկ տարածք է տեղափոխել 129 մեքենա, որոնցից 66-ի ղեկին անչափահասներ են եղել։
Նմանատիպ հոդվածներ
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներ...
14:00 Լուրերը մեկ տողով. Ինչ է սպասվում վարորդական իրավունքից զրկվածներին և աշակերտներին. նոր նախագծեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական իրավունքից զրկվածների համար ներդնել 6 մի...