Որ սրան ասես սրիկա լրտես, կնեղանա. Արայիկ Հարությունյան
Հլը սրան լսեք... Հիմա, որ սրան ասես սրիկա լրտես, կնեղանա: Այ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Բա, եթե սրիկա լրտես չես, ոնց ես քո երկրի ղեկավարին մեղադրում մի բանի մեջ, ինչի մեջ մեղադրում էին ադրբեջանցիները: Մենակ լրտեսը կարող է սենց արտահայտվել, որովհետև կենտրոնը ձեռը տվել ա մետոձիչկա: Բայց քո պրոբլեմն էն է, որ գրած տվածն էլ չես հասկանում, բառակույտեր շարելով եթեր ես լցնում: 44-օրյա պատերազմի պարտության պատճառներն էլ բազմիցս բացատրել ենք, բայց ինչպես պատմությունն է ցույց տալիս, դժվարություն ունես հասկանալու հետ»,- գրել է նա:
Հիշեցնենք` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ նշելով, որ վերջինիս վարքագիծը պայմանավորված է քաղաքական իրավիճակով և հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ։